Դամասկոսյան վարդը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում

21:44   13 Դեկտեմբեր 2019    330

Դամասկոսյան վարդը ներառել է ոչ նյութական ժառանգության ցանկում:

Այդ մասին հայտնել են կազմակերպությունը եւ Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մարախ գյուղում Դամասկոսյան վարդի մշակման մեթոդները եւ ուղեկից արհեստները ներառվել են ոչ նյութական ժառանգության ցանկում»,- ասված է կազմակերպության մամուլի տեղեկագրում:

Գյուղը գտնվում է Դամասկոսից 65 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ լեռնային տեղանքում: Վարդը եւ դրա ածանցյալներն օգտագործվում են տարբեր նպատակներով. կոսմետիկայի, եթերային յուղերի, դեղորաքի, ինչպես նաեւ մուրաբայի եւ ջեմի պատրաստման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները