ՌԴ-ում մայրը երկու շաբաթ ապրել է մահացած դստեր հետ` ասելով, որ նրան տարել են այլմոլորակայինները

09:47   14 Դեկտեմբեր 2019    299

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակչուհին շուրջ երկու շաբաթ բնակարանում ապրել է մահացած դստեր հետ:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, կինը վստահեցրել է, որ աղջկան տարել են այլմոլորակայինները` մարմինը թողնելով Երկիր մոլորակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին: Բազմահարկ շենքի բնակարաններից մեկի պատուհանից աղջիկը ցած է ընկել: Հարևանների խոսքով` տարօրինակ է եղել այն փաստը, որ դիահերձարանից մահացածի մարմինը տուն են բերել և մայրը հրաժարվել է համագործակցել թաղման բյուրոյի աշխատակիցների հետ:

«Տանտիրուհին իրեն տարօրինակ էր պահում: Նա ասում էր, որ սխալ ախտորոշում է տրվել և բժիշկների գրածն իրեն դուր չի գալիս: Նա նաև ասում է, թե իր աղջկան տարել են այլմոլորակայինները` թողնելով մարմինը»,- պատմել է հարևաններից մեկը:

Նշվում է, որ կինը տան պատերը պատել է թիթեղով` ճառագայթումից և այլմոլորակայիններից ունեցած վախի պատճառով: Հաջորդող 12 օրերի ընթացքում նրան խնդրել են աղջկա մարմինը հողին հանձնել, սակայն նա կտրականապես հրաժարվել է:

Մարմինը բնակարանից դուրս են բերել ոստիկաններն ու ԱԻՆ-ի աշխատակիցները` չնայելով մոր դժգոհությանը: Նույն օրը նրան հուղարկավորել են տեղի գերեզմանատներից մեկում: Մայրը տեղափոխվել է հոգուժարան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները