Բանկը սխալմամբ 37 մլն դոլար է փոխանցել ամերիկուհու հաշվեհամարին

10:00   14 Դեկտեմբեր 2019    416

Դալլասի բնակչուհին մեկ վայրկյանում դարձել է միլիոնատեր: Բանկը սխալմամբ նրա հաշվեհամարին է փոխանցել 37 մլն դոլար:

Այս մասին հայտնում է Upi News-ը: Ռաշ Բալունը շոկի մեջ է հայտնվել` նայելով իր հաշվի մնացորդը: Իր «բացահայտման» մասին նա շտապել է տեղեկացնել ամուսնուն, որն էլ զանգահարել է բանկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարզվել է, որ դա տեղի է ունեցել բանկի աշխատակցի սխալով: Կազմակերպությունից հայտնել են, որ հաճախորդն ավանդ է ներդրել արտարժույթով:

«Փոխարժեքի տատանումների պատճառով արտարժույթով բոլոր գործարքները պետք է ձեռքով մուտքագրվեին համակարգ: Այդ ընթացքում աշխատակիցը հաշվեհամարը մուտքագրել է գումարի դաշտում»,- բացատրել են բանկում:

«Ես միլիոնատեր էի: Ես ունեմ ապացույց` լուսանկարի տեսքով, ուստի այդ մասին կարող եմ խոսել»,- ասել է Բալունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դալլաս   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները