Իլհամ Ալիևը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին

21:44   13 Դեկտեմբեր 2019    628

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում ասվում է. « Հարգելի պարոն Վարչապետ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը վերստանձնելու կապակցությամբ:

Մենք մեծ կարևորություն ենք տալիս Ադրբեջանի և Միացյալ Թագավորության միջև բարեկամությանը և համագործակցությանը: Հատկապես ուրախալի է տեսնել մեր արդյունավետ աշխատանքը էներգետիկ ոլորտում:

Ես հավատում եմ, որ մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ միասին ՝ առավել զարգացնելու և խորացնելու մեր փոխշահավետ համագործակցությունը:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր պատասխանատու գործունեության մեջ », տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները