Պոմպեոն մեղադրել է Իրանին և նրա դաշնակիցներին

10:23   14 Դեկտեմբեր 2019    544

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Իրանին և նրա «դաշնակիցներին»` Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող ռազմական բազայի վրա հարձակում գործելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով Պոմպեոյի թվիթերյան գրառումը:

«Մենք վճռականորեն դատապարտում են իրանյան կատարածուներին: Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ռազմական բազայի վրա նրանց հարձակման արդյունքում այս շաբաթ վիրավորվել է իրաքցի 5 զինվորական: ԱՄՆ-ն պատախասնում է, որ եթե Իրանը կամ նրա դաշնակիցները վնասեն ԱՄՆ-ի կամ իրաքցիների անձնակազմին, ապա պատասխանը չի ուշանա»,- ասել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաղդադի միջազգային օդանավակայանի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել, ինչի հետևանքով վեց զինվորականներ վնասվածքներ էին ստացել: Նշվում էր, որ հարձակման նպատակը կարող էր լինել այն հանգամանքը, որ ռազմական բազայում էին գտնվում ամերիկյան զինված ուժեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները