Հոնկոնգում ձերբակալել են 5 դեռահասի, որոնց կասկածում են բողոքի ցույցերի ժամանակ տարեց հավաքարարի սպանության համար

11:43   14 Դեկտեմբեր 2019    376

Հոնկոնգի ոստիկանությունն ուրբաթ ձերբակալել է հինգ դեռահասի, որոնց կասկածում են բողոքի ցույցերի ժամանակ փողոցում տարեց հավաքարարի սպանության համար, հաղորդվում է ոստիկանության հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ձերբակալվածների թվում են երեք տղա և երկու աղջիկ, բոլորը՝ 15-18 տարեկան: Բացի սպանությունից, նրանց նաև մեղադրում են անկարգություններ հրահրելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ի բողոքի ակցիաների ժամանակ, երբ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ աղյուսով հարվածել են տարեց տղամարդու գլխին, և նա կորցրել է գիտակցությունը: Տուժածը եղել է 70-ամյա հավաքարար, որը որոշել է լուսանկարել ցուցարարների և տեղի բնակիչների քաշքշուկը, որի ժամանակ էլ մահացու վիրավորում է ստացել:

Նրան հաջողվել է օպերատիվ կերպով տեղափոխել հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքների պատճառով նա մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները